National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
1 / 5

Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հոգեւոր արժեքների պահպանությունը եւ նշել, որ Իտալիայի Մխիթարյան միաբանությունը՝ որպես գրատպության եւ կրթության գիտամշակութային կենտրոն, հարյուրամյակներ շարունակ հայրենանվեր առաքելություն է իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ՝ ընդգծելով կարդինալի դերն այդ համագործակցության սերտացման գործում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին եւ խստորեն դատապարտել Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրերին ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր:

Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է հայկական մշակույթով: Նա նշել է, որ կարեւորում է հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանությունը եւ նույնիսկ հայկական խաչքարերի պահպանման հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ եւ Սուրբ Աթոռի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ հոգեւոր-մշակությաին համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am